Քիչ առաջ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրությունում տեղի ունեցած միջադեպի մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1 մասով՝լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
34 – 177 հոդվածի երրորդ մասի 1.1 կետով՝ գողություն, պահստարան կամ շինություն ապօրինի մուտ գործելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և տակնուվրա արել գույքը, բացել դարակները, մտել խմբագրի աշխատասենյակ, շաղ տվել թերթերն ու թղթերը՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բանգտնել: