
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ արտահերթ ընդհանուր ժողովից առաջ հայտարարություն է տարածել:
«ՖԱ «Արարատը» դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում պաշտպանելու է Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը»,- ասված է «Արարատի» տարածած հաղորդագրության մեջ:
ՀՖՖ նախագահի ընտրությանը կմասնակցեն ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը և «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը: