Առաջիկայում Ամուլսարի շուրջ նոր գործընթաց է տեղի ունենալու․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ամուլսարի հանքի շահագործման գործով նախաքննական մարմինը` ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, այս ընթացքում շարունակում է իրականացնել քննությունը: Բայց հիմնական շեշտը դրվել է ուրանի առկայությանը վերաբերող տեղեկությանը: Այսինքն` իրավապահ մարմինն ուսումնասիրում է՝ Ամուլսարում ուրան կա, թե ոչ: Եւ եթե կա, ապա դրա վտանգավորության աստիճանը որքան է կազմում:

Նշենք, որ նախորդ դարի կեսերին սովետական իշխանություններն Ամուլսարի տարածքում հետազոտություն են անցկացրել, որին հղում անելիս մի շարք բնապահպաններ պնդում են, որ այնտեղ ռադիոակտիվ տարր հանդիսացող ուրան կա, թեկուզ չնչին քանակով: Բացի այս, նախաքննական մարմնի ուսումնասիրության առարկան է նաեւ սեպտեմբերի 5-ին շրջակա միջավայրի նախարարի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացված 13 կետերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ նոր ՇՄԱԳ-ի համար: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել նաեւ այն մասին, որ առաջիկայում Ամուլսարի շուրջ նոր գործընթաց է տեղի ունենալու. չի բացառվում, որ դեպի սար տանող ճանապարհն իրավապահների «օգնությամբ» բացվի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս