ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կատարվածի մեջ կասկածում ենք բոլորին. «Ժողովուրդ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am լրատվական կայքի գրասենյակում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Առավոտյան աշխատանքի գալով` խմբագրության աշխատակիցներն այն գտել են տակնուվրա արված վիճակում. բաց էին բոլոր աշխատանքային սեղանների դարակները, պահարանների դռները, տակնուվրա էր արված հատկապես գլխավոր խմբագրի աշխատասենյակը:

Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցների համապատասխան աշխատանքներից հետո հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1 մասով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, եւ 34–177 հոդվածի երրորդ մասի 1.1 կետով՝ գողություն, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Երեկ այս դեպքից հետո բոլորին մեկ հարց էր հետաքրքրում` ով կարող է լինել ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պաշտոնապես հայտարարում է` մենք կատարվածի մեջ կասկածում եւ մեղադրում ենք բոլորին` թե՛ իշխանությանը, թե՛ ըննդիմությանը, թե՛ ռեւանշիստներին, թե՛ ուժային կառույցներին, թե՛ քրեական տարրերին, թե՛ հասարակության մյուս բոլորշերտերին:

Իր գոյության առաջին իսկ օրվանից «Ժողովուրդ» օրաթերթը որդեգրել էր մեկ սկզբունք` օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին, եւ բնական է, որ այդ ամենը կարող է դուր չգալ շատ մարդկանց, որի հետեւանքն էլ կարող է լինել ներխուժումը: Եւ այս գործի բացահայտումը մարտահրավեր է իրավապահ բոլոր կառույցների համար, ումենք ամենեին չենք հավատալու այն վարկածին, որ մի մոլորյալ, կարծելով, թե ինչ-որ մեկի բնակարանն է մտնում, ներխուժել է, ոչինչչգտնելով` հեռացել:

Մեզ անհրաժեշտ է իրական բացահայտում, որին հետեւողական ենքլինելու եւ արդեն իսկ արձանագրում ենք, որ մեզ համար անընդունելի է հատկապես գողության հատկանիշներով քրեական գործ հարուցելու փաստը, քանի որ խմբագրությունից ոչինչչի գողացվել: Սա հարձակում է ուրիշի գույքի վրա՝ իրական նպատակ ունենալով խափանել եւ լռեցնել օրաթերթին:




Լրահոս