Դատարանը հրապարակեց որոշումը. Քոչարյանը կմնա կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Լուսինե Աբգարյանի, հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի մասով որոշումը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Դատավոր Լուսինե Աբգարյանը քիչ առաջ մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ:




Լրահոս