ՀՀ Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ վարչապետի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու մի շարք կառույցների հետ համատեղ ամիսներ շարունակ ձգվող աշխատանքի շնորհիվ պատմական Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող տարածքի մուտքի ռեժիմը փոփոխվելու է եկող տարվանից, որի արդյունքում հայ մարդը և երկիր եկող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան հայկական կողմից ավելի հեշտությամբ մուտք գործել տարածք: