Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր ռազմավարություն կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին բուռն աշխատանքներ են ընթանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ կապված: Դեռեւս աշխատակազմը ձեւավորված չէ եւ լիարժեք կերպով այն կսկսի գործել միայն 2020 թվականի փետրվարից:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովը ներկայումս աշխատում է կոռուպցիայի կանխարգելման ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրի տեսլականի վրա, որը հանրության դատին է ներկայացնելու առաջիկա օրերին:

Բացի այդ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների մասին օրենքում եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով բառերի փոխարեն լրացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով անվանումը եւ պատճառն էլ այն է, որ վերջինս հանդիսանում է իրավահաջորդ եւ այս փոփոխությունները հնարավորություն կտան ազատորեն գործել:




Լրահոս