Այսօր Վարդենիսի միջպետական ճանապարհը մոտ 5 ժամ փակ է եղել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ բնակիչների բողոքը շուրջ 5 տարի ձգձգվող դատական պրոցեսի հետ կապված վերջնական որոշումն է եղել:
Բանն այն է, որ դատարանը վճիռ է կայացրել 3 Վարդենիսի բնակիչների նկատմամբ, ըստ որի, նրանց տրվել է 13 տարի ազատազրկում: Նշենք, որ ճանապարհը փակ է եղել ժամը 11:30-ից: Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը այս ընթացքում կապ է հաստատել ճանապարհը փակողների հետ, զրուցել է նրանց հետ, փորձել է հասկանալ բոլոր կողմերին: Եվ տարբեր բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել հասնել ճանապարհի բացմանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին՝ 18:30-ին, 1995թ. ծնված Մանուկ Սարգսյանը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենա, Վարդենիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին հանդիպել է դիմացից երթևեկող «Վազ-21/150» մակնիշի մեքենային, որի մեջ էին եղել Վարդենիս քաղաքի մի խումբ երիտասարդներ, որոնք ճանապարհը չզիջելու հետ կապված վիճաբանություն էին ունեցել Ծովակ գյուղի բնակիչներ Հրավարդ Սարգսյանին (Գագիկ) և նրա որդու Մանուկ Սարգսյանի հետ: Արդյունքում եղել էր ծեծ, որի հետեւանքով Հրավարդ Սարգսյանը մահացել էր: Եվ ահա գործով մեղադրյալ Զոհրաբ Կարապետյանի հայրը Երվանդ Կարապետյանը անհիմն էր համարում որդու նկատմամբ կայացված վճիռը՝ պնդելով, որ որդին կատարվածի հետ կապ չունի :
Մանրամասները կներկայացնենք քիչ անց տեսանյութում