Խոսքի ազատության ճնշո՞ւմ, թե՞․․․ իմքայլականները դատապարտում են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ անհայտ անձինք ներխուժել էին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և խառնաշփոթ իրավիճակ ստեղծել այնտեղ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում թերթի քաղաքական լրագրող Սոնա Գրիգորյանն ասել էր՝ խմբագրություն ներխուժածները ամենայն հավանականությամբ ինչ-որ բան են փորձել փնտրել, սակայն ոչինչ չեն գողացել։

Իմքայլական պատգամավորները միաձայն դատապարտեցին կատարվածը։ Մեզ հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ բացասական է վերաբերում կատարվածին և ցանկացած մեկի կողմից նման գործողությունը պետք է արժանանա խստագույն վերաբերմունքի․ «Դժվար է որևէ գնահատական տալ մինչև չիմանանք՝ ովքեր են կանգնած նրանց թիկունքին։ Սպասենք մինչև վերջ, որպեսզի հաստատվի՝ ով և ինչի համար է գնացել այդ քայլին։ Եթե խմբագիրը կամ լրագրողը որևէ մեկի վերաբերյալ բան է գրել, բոլոր դեպքերում նմանատիպ դրսևորումը, ինքնիրավչությունը բացասական երևույթ է։ Համոզված եմ՝ իրավապահ մարմինները կգտնվեն իրենց տեղում և համապատասխան գնահատական ու ընթացք կտան դրան։ Գոնե վերջին 5 տարվա ընթացքում նմանատիպ դեպք չի արձանագրվել»,- ասաց Աղազարյանը՝ նշելով, որ նախաքննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն էլ իր զայրույթը հայտնեց, միևնույն ժամանակ՝ հույս և համոզվածություն հայտնելով, որ իրավապահ մարմինները շատ արագ կբացահայտեն դեպքը և հնարավորինս հետևողական կլինեն․ «Հիմա համարժեք գնահատական տալն անհնար է՝ արդյոք դա խոսքի ազատության ճնշո՞ւմ էր, գողությո՞ւն, թե՞․․․։ Ամեն դեպքում վատ բան է եղել, որին բացասական եմ վերաբերում»,- նշեց պատգամավորը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:




Լրահոս