ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Գետնանցումային ցուցատախտակը տապալվել է: Թե ինչ ֆանտաստիկ եղանակով է հաջողվել տեղից պոկել երկաթե ձողը, դժվար է կռահել:

 

 

 

ՀԱՐՑ. Վարկառուն ո՞ր պարագայում է հայտնվում «սեւ ցուցակ» կոչվածում: Որո՞նք են վարկային պատմության ձեւավորման աղբյուրները:

Սիրանույշ Հարությունյան (29 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հասարակության մեջ սխալմամբ տարածված է «սեւ ցուցակ» հասկացությունը, որը, սակայն, գոյություն չունի: Բանկը կամ վարկային կազմակերպությունը վճարումների ուշացման պատճառով, կախված օրերի քանակից, կարող է վարկը դասակարգել որպես հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի, ինչն էլ հետագայում կարող է պատճառ հանդիսանալ նոր վարկ չստանալուն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարկային պատմության ձեւավորման աղբյուրներն են ԱՔՌԱ անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաեւ հանրային տվյալների բազաներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ (տվյալներ):

ԱՔՌԱ վարկային բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ նախկինում դրսեւորած «վատ վարկային պատմությունը» կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար: Նման դրույթները մանրամասն ներկայացվում են վարկատու կազմակերպության` (բանկ, վարկային կազմակերպություն) վարկային կամ ռիսկերի կառավարման քաղաքականություններում:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե տաքսի ծառայությունը գործունեություն է իրականացնում մի քանի բնակավայրերում, ապա նման դեպքերում ինչպե՞ս է հաշվարկվում արտոնագրային վճարը:

Սուրեն Պողոսյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Պողոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի 11-րդ կետի դրույթներով` միեւնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջեւ նույն թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնելու համար կիրառվում է տվյալ բնակավայրի համար սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում արտոնագիր չտրամադրելու դսեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, N8 հավելվածի 16-րդ կետին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի մուծում:




Լրահոս