Այսօր Վճռաբեկ դատարանը հրապարակել է Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ վճիռը։
Դատարանը քրեական հետապնդումը դադարեցրել է Սէֆիլյանի և ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ՝ հաշվի առնելով 2018 թվականին կիրառված համաներումը։
Ըստ մեղադրանքի՝ Սէեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը: