«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը տաքսիների ոլորտը կարգավորելու օրենսդրական նախագիծ է մշակում: Տրանսպորտի լիցենզավորման պետ Արայիկ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում ուժեղացվելու է հսկողությունը ե՛ւ տաքսի գործունեությամբ զբաղվող անհատ վարորդների, ե՛ւ օնլայն տաքսի ծառայություն իրականացնող ընկերությունների նկատմամբ: «
Նախատեսվում է նաեւ լիցենզավորում տալու ժամանակ օնլայն համակարգով հետեւել` լիցենզիա ստանալու համար դիմած քաղաքացին ինչ հիվանդություններ ունի: Իսկ ավտոմեքենայի տեխնիկական վիճակին հետեւելու հետ կապված հարցը քննարկման փուլում է»,- փոխանցեց Արայիկ Ստեփանյանը: Մեր զրուցակիցը պնդեց, որ հսկողությունն ուժեղացվելու է նաեւ տեխնիկական կայաններում, որպեսզի տեխզննումը ձեւական չլինի: Մասնագետի խոսքով` այսօր գործող օրենքով տաքսի գործունեությունը լիցենզավորման ենթակա է, միայն սահմանված պետական տուրքն է հանվել:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։