«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պատրաստվում են դեկտեմբերի 25-ին նախատոնական հավաք անցկացնել, որի ընթացքում կորոշվի իրենց հաջորդ տարվա մարտավարությունը: Ամենայն հավանականությամբ, այդ հավաքի ժամանակ կքննարկվի նաև կուսակցություն ստեղծելու և քաղաքական պայքար տանելու հնարավորության հարցը:
Քոչարյանի կողմնակիցների մի մասը խիստ ոգևորված է կուսակցության ստեղծման գաղափարով, քանի որ այն կարող է Քոչարյանի ֆինանսական հնարավորություններից օգտվելու հնարավորություն տա»լ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: