ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ վարչապետի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու մի շարք կառույցների հետ համատեղ ամիսներ շարունակ ձգվող աշխատանքի շնորհիվ պատմական Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող տարածքի մուտքի ռեժիմը 2020 թվականից փոփոխվելու է: Այս մասին տեղեկացանք Շիրակի մարզպետարանի կայքից:
Դրա արդյունքում ՀՀ քաղաքացիները և երկիր եկող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան հայկական կողմից ավելի հեշտությամբ մուտք գործել տարածք: