Ինչ որոշումներ է կայացրել նորաստեղծ հանձնաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն իր համարում գրել էր, որ այս օրերին բուռն աշխատանքներ են ընթանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շուրջ: Դեռեւս աշխատակազմը ձեւավորված չէ, եւ լիարժեք կերպով այն կսկսի գործել միայն 2020 թվականի փետրվարից: Սակայն, չնայած դրան, հանձնաժողովն արդեն սկսել է ակտիվ աշխատել: 2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գումարել է 4 նիստ եւ կայացրել 7 որոշում:

Ընդ որում, գումարված 4 նիստերի ժամանակ հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը` հանձնաժողովի նախաձեռնությամբ: Օրինակ` «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը ներկայացրել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքները (բարեկրթություն եւ հարգալիրություն), վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ դիմում, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է այն առանց քննության թողնել:




Լրահոս