Երկու եզրափակիչ ռեւանշից առաջ. նրանք, ամենայն հավանականությամբ, կրկին կհանդիպեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խառը մենամարտերի թեթեւ քաշային չեմպիոն Խաբիբ Նաուրմագոմեդովը եւ նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը շարունակում են «համացանցային պատերազմը»։ Այնպիսի տպավորոթյուն է, որ նրանք ընդամենը չեն ցանկանում, որ սպորտասեր ամբոխը մոռանա իրենց գոյության մասին։

Ամեն ինչ տանում է նրան, որ 2020 թվականին խառը մենամարտերի այս երկու գիգանտները կրկին կհանդիպեն միմյանց։ Ամեն դեպքում, մինչեւ այս խոշոր եւ սպասված մենամարտը ե՛ւ Խաբիբը, ե՛ւ Քոնորը կանցկացնեն մենամարտ։ Նաումագոմեդովի գործակալ Ալի Աբդելազիզը արդեն հայտարարել է , որ Խաբիբը 2020 թվականի ապրիլի 18-ին UFC-ի օկտագոնում ուժերը կչափի Թոնի Ֆերգյուսոնի հետ։

Իհարկե, Խաբիբ- Քոնոր զույգի մենամարտին չի հասնի, բայց այս առճակատումն էլ է անչափ սպասված եւ հետաքրքիր։ Եթե հանենք Մաքգրեգորին եւ մոռանանք նրա վրեժի մեծ ծարավը, ապա պետք է նշենք, որ այսօր Խաբիբին գահընկեց անել կարող է միայն Թոնի Ֆերգյուսոնը։ Ամերիկացի մարզիկը իսկական թափ է հավաքել եւ շատ քիչ բաներով է զիջում Նուրմագոմեդովին։ 2 մարտիկներն էլ իրենց կարիերայում անցկացրել են 28 մենամարտ։ Ռուս մարզիկը իր ակտիվում չունի գրանցած նույնիսկ մեկ պարտություն, իսկ, ահա, Ֆերգյուսոնը պարտության դառնությունը ճաշակել է 3 անգամ։

Չնայած այդ փաստին` Թոնին այժմ գտնվում է շատ լավ վիճակում եւ վերջին մենամարտերում միմիայն հաղթանակներ է տոնում։ Իրար արժանի, ինչ-որ տեղ նաեւ հավասար մրցակիցներ կպարզեն թեթեւ քաշային չեմպիոնին․ կա՛մ Խաբիբը կշարունակի «թագավորել» UFC թեթեւքաշային կարգը, կա՛մ Թոնին իրեն կհռչակի նոր թագավոր։ Անցնելով Խաբիբի թեման` խոսենք նրա հավերժական մրցակից եւ «թշնամի» Քոնոր Մաքգրեգորի մասին։ «Մեծն Բիլլին» վերջին անգամ մենամարտել է 2018 թվականին եւ նոկաուտով պարտվել Խաբիբ Նուրմագոմեդովին։ Այնպիսի տպավորություն է, որ «առյուծասիրտ» իռլանդացին դեռեւս ուշքի չի եկել այդ ամոթալի պարտությունից եւ չի կարողանում իրեն հոգեբանորեն տրամադրել մենամարտերի։

Կարելի է ենթադրել, որ կար այդպիսի պահ Քոնորի մոտ, որովհետեւ վերջինս շատ ավելի վաղ հայտարարել էր, որ հեռանում է խառը մենամարտերից, սակայն Խաբիբի «Ջունգլիում երկու առյուծ լինել չի կարող» հայտարարությւոնից հետո Քոնորը որոշեց եւ հայտարարեց կարիերան վերսկսելու մասին` այն դեռ չավարտած։ 2018 թվականի մենամարտից հետո Քոնորը եւ Խաբիբը շարունակում են «մենամարտել» արդեն համացանցում․ այս ամենը ստիպում են հավատալ, որ նրանց երկրորդ բախումը օկտագոնում ուղղակի անհնար է, որ չկայանա։ Քոնոր Մաքգրեգորն էլ հավանական ճակատամարտից առաջ կանցկացնի իր մենամարտը եւ կմրցի Դոնալդ Սերոնեի` նույն ինքը «Կովբոյի» հետ։ Մենամարտը կկայանա 2020 թվականի հունվարի 18-ին Լաս Վեգասում։

«Բազմադարյան փորձ ունեցող Դոնալդը կբախվի նախկին չեմպիոնի հետ։ Կարելի է այս դիմակայության ֆավորիտ համարել «Կովբոյին», որովհետեւ Քոնորը չունի մարզավիճակ, եւ երկար ժամանակ է, ինչ օկտագոն դուրս չի եկել։ Քոնորը լցված է մեծ վրեժով եւ հասկանում է, որ Նուրմագոմեդովի հետ մենամարտելու համար պարտավոր է պարտության մատնել Սերոնեին։

Այսպիսով, «դարի մենամարտից» առաջ Քոնոր Մաքգրեգորն ու Խաբիբ Նուրմագոմեդովը կանցկացնեն իրենց եզրափակիչները։ Հզորագույն երկու մարտիկները միմյանց հանդիպելուց առաջ կփորձեն հերթական անգամ փոշիացնել մյուս մրցակիցներին։ Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը կարող է մենամարտել նաեւ բռնցքամարտի անվիճելի չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի հետ։ Քոնորը 2017 թվականին փորձել էր հաղթել բռնցքամարտի Պելեին, սակայն պարտվել էր նոկաուտով։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս