Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում վառվել են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությամբ տրվեց Ամանորի տոնական միջոցառումների մեկնարկը»,- նշված է հայտարարության մեջ:
Երևանի Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին: