Արդեն գրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը` Համիկը, որին անցած ամիս սպանեցին «ԴոնԿիխոտ» ռեստորանի տարածքում:
Հիշել են, որ Առաքելյանն այդ սենյակները նորոգել էր հանուն իր ընկերոջ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Ներսես Մելքոնյանի, սակայն հիմա պարզվում է, որ ՔԿՀ ղեկավարությունը կամ ՔԿ ծառայությունը այդ սրահների նորոգման, եվրոպատուհանների տեղադրման համար պետական բյուջեից գումարներ են ստացել:
Հավելենք, որ մեր այս հրապարակումից հետո Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործը կարճվեց, հանցակազմի բացակայության հիմքով: