Ամանորին ընդառաջ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակազմը սեփական նախաձեռնությամբ եւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնությամբ, ի լրումն ՊՆ-ի կողմից տրամադրվող խնամքի միջոցների, հարավային զորամասերից մեկի զինվորներին նվերներ է հանձնել։
Ելնելով սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում իր գործառույթներից՝ ԱԱՏՄ թիմը զինվորների համար որպես նվեր ընտրել է հիգիենիկ պարագաներ։
Սահմանապահ զորամաս այցի ընթացքում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը զրուցել է զինվորների հետ, տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ ծանոթացել զորամասի սանիտարահիգիենիկ վիճակին, ինչի վերաբերյալ զորամասի պատասխանատուներին տրվել է խորհրդատվություն։