ՀՖՖ Նախագահի թեկնածու եւ «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի հայրենակիցներ,
ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված ժամեր, բայց Նիկողոսյան-Մելիքբելյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են: Անգամ այսօր ճնշումները ՀՖՖ անդամ կազմակերպությունների վրա կան, իրենց թիմակիցները զանգահարում են կազմակերպությունների ղեկավարներին, տեղեկացնում, որ իրենք նոր պատվիրակ կնշանակեն, իսկ նախորդի համար կտրամադրեն բժշկի թուղթ: Կան համապատասխան ձայնագրություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն:
Սթափության կոչ եմ անում՝ ֆուտբոլային ընտանիքն ինքնուրույն պետք է որոշի իր ղեկավարին։ Հակառակ դեպքում հետեւանքներն անդառնալի կլինեն»,- գրել է Գրիգորյանը իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ ՀՖՖ Արտահերթ ժողովի նիստը կմեկնարկի այսօր` դեկտեմբերի 23-ին Երեւանի ժամանակով 13:00-ին:
Էդմոն Մարտիրոսյան