Այսօր տեղի է ունենում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրություններ:
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը:
ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը: Նրա օգտին քվեարկեց 13 հոգի: Իսկ Թովմաս Գրիգորյանի օգտին քվեարկեց 7 հոգի: