ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ամսական միջին աշխատավարձը կազմում է 378 հազար դրամ, նախորդ տարվա նկատմամբ բարձրացումը տեղի է ունեցել օպտիմալացման և տրամադրված հավելյալ միջոցների հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց նախարար Սուրեն Պապիկյանը:
«2019-ի երկրորդ կիսամյակից, երբ ձևավորվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, նախարարության միջին աշխատավարձը մինչև այսօր կազմում է 378 հազար դրամ՝ այն պարագայում, երբ 2018-ին առանձին նախարարությունների միջին աշխատավարձը կազմել է 263 հազար դրամ: Խոսքը վերաբերվում է զուտ եկամուտին՝ առանց հարկերի»,-ասաց Պապիկյանն ու շեշտեց՝ խոսքը միջին աշխատավարձի մասին է, որը հաշվարկվում է և կրտսեր, և առաջատար և գլխավոր մասնագետների և փոխնախարարների և նախարարի աշխատավարձերով:
Նա նշեց՝ տարվա ընթացքում մարդկանց խրախուսել են, որի արդյունքում ունեն այս ցուցանիշը: Նախարարի խոսքով՝ սրանով ուզում են արձանագրել, որ 2018-ին մեկնարկած և 2019-ին որոշակի առաջնային փուլ հասած օպտիմալացումը արձանագրում է իր կարևոր արդյունքը: