Իրավապահ համակարգում մեծ աղմուկ է բարձրացել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իրավապահ համակարգում մեծ աղմուկ է բարձրացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինների քննիչներն ահազանգում են` հայտնելով, որ դատարանները փաստացի մեղմ պատիժ են կիրառում բազմաթիվ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Խոսքը հատկապես վերաբերում է գողությունների համար դատապարտվածներին:

Օրինակ` իրավապահ համակարգում դժգոհում են, որ գողության համար մի քանի անգամ դատապարտված անձին հաճախ դատապարտում են տուգանքով կամ գրավ կիրառելով` ազատ են արձակում: Եվ հետեւանքն այն է լինում, որ նույն հանցագործը մեկ այլ բնակարանից կրկին գողություն է անում: Իրավապահ համակարգը հենց այդ հանգամանքով է նաեւ բացատրում գողությունների համատարած շատացումը վերջին շրջանում: Ու նրանք սկսել են չխնայել նաեւ պաշտոնյաներին. դեկտեմբերի 21-ին թալանվել է ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ Աննա Բադալյանի առանձնատունը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս