«Ժամանակ» թերթը գրում է. «Սննդի անվտանգության տեսչությունը համալրվել է 150-ից ավելի նոր աշխատակիցներով, որոնց հիմնական աշխատանքը պետք է լինի մսի շուկայի նկատմամբ վերահսկողությունը:
2020թ. հունվարի 15-ից հետո անասունների մորթը պետք է իրականացվի բացառապես սպանդանոցներում, և հստակ հանձնարարական է իջեցվել, որ խիստ հսկողություն իրականացվի թե՛ գյուղացիական տնտեսությունների, թե՛ մսի առևտրով զբաղվող կազմակերպությունների նկատմամբ, որ անասունի մորթն ու մսի վաճառքը իրականացվեն նոր կարգավորումներին համապատասխան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: