Յունիբանկը արժանացել է Visa միջազգային վճարային համակարգի մրցանակին «Largest Visa Issuance in Armenia» անվանակարգում` թողարկված քարտերի քանակով Հայաստանում առաջատարը լինելու համար: Recognition Award-ի մասնակիցների պարգևատրման արարողությունը կայացել է նոյեմբերի 27-ին Երևանում:
2019թ.-ի նոյեմբերի վերջին Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 380 000, որից 191 000-ը` Visa քարտերն են: Բանկն ունի 120 բանկոմատ և 226 POS-տերմինալ:
«Visa-ի մրցանակը վկայում է մեր ամբողջ թիմի արդյունավետ աշխատանքի մասին: Մենք ակտիվ զարգացնում ենք Հայաստանում անկանխիկ վճարումների ուղղությունը` հաճախորդներին տրամադրելով արագ և ժամանակակից սպասարկում: Մենք ձգտում ենք, որ մեր քարտերով հնարավոր լինի կատարել անհրաժեշտ գործարքները ցանկացած վայրից: Այդ իսկ պատճառով մենք ընդլայնեցինք մոբայլ հավելվածի ծառայությունների ցանկը, այդ թվում հնարավորություն ընձեռելով` կատարել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
Յունիբանկը թողարկում է Visa բազմարժութային քարտեր, այդ թվում` Visa Infinite, որը հնարավորություն է տալիս օգտվելու միջազգային բժշկական, ապահովագրական և կոնսյերժ ծառայություններից:
Սեփական պրոցեսինգային կենտրոնի գործարկումը հնարավորություն տվեց Յունիբանկին էապես մեծացնել քարտերի թողարկման ծավալները, բարելավել սպասարկման որակը, ինչպես նաև ընդլայնել քարտային գործիքների տեսականին: Այսօր Յունիբանկում կարելի է ձևակերպել քարտային վարկեր` հատուկ մշակված հաճախորդների կոնկրետ խմբերի պահանջմունքների հիման վրա: