Անկախ ամեն ինչից՝ օրենքը հունվարի 1-ից կգործի. ինչ է սպասվում վարորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում թեժ քննարկում էր վարորդական բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթում առկա «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ: Այն կազմակերպել էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը, որը հանդիսանում է նաեւ բալային համակարգի ներդրման ջատագովը:

Եվ չնայած օրենքն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարի 1-ից, սակայն վարորդներն արդեն իսկ մտահոգություններ են հայտնել, եւ հիմնականը կայանում է բողոքարկելիս 4 հազար դրամ պետական տուրքի պարտադիր պահանջը: Ըստ այդմ, ՀԿ-ների ներկայացուցիչները դեմ են պարտադիր տուրքերի մուծմանը` ասելով, որ դրանք բարձր են:

Նշենք, որ «Վարորդի ընկեր» ՀԿ-ն դիմում է Սահմանադրական դատարան` այդ օրենքի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար, եւ երեկ իրենց միանալու առաջարկ արեցին նաեւ պատգամավորներին, սակայն վերջիններս դժվարացան պատասխանել` ասելով, թե պետք է քննարկեն գործընկերների հետ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջիններս ՍԴ դիմելու մտադրություն չունեն, եւ, անկախ ամեն ինչից, օրենքը հունվարի 1-ից սկսելու է գործել:




Լրահոս