
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում բնակչության դեպքում մինչեւ 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով: Նշենք, որ ներկայումս գազատարների շինմոնտաժային աշխատանքների իրականացման համար վճարում է դիմողը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս կնվազեցվի բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ ամսում սպառված բնական գազի արժեքի 5 տոկոսի չափով։