Այսօր՝ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 6 տասնյակից ավելի բնակիչներ, որոնք ավելի շատ ցածրորակ ֆիլմերի երկրորդական պլանի չստացված հրոսակախմբի դերակատարներ են հիշեցնում, իրենց իրավունք են վերապահել 60 հոգով հարձակվել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի երկարամյա լրագրող Արթուր Հակոբյանի և նույն լրատվամիջոցը ներկայացնող օպերատորի վրա: Եվ չստացված ֆիլմի ժանրի բոլոր կանոններին համաձայն՝ այդ ամենն ուղղորդվել է իսկակական «հրոսակախմբին» վայել ոչ թավշյա՝ բռնի ուժով, թունդ հահոհոյանքներով համեմված լեքսիկոնով, «քուչի տղուն» վայել գռեհակաբանությամբ և սպառնալիքների հորդառատ տեղատարափով:
Արդյունքում՝ «հրոսակախմբին» հաջողվել է իրականացնել ինչ-ինչ շրջանակներից ստացված պատվերը, այն է՝ տարածքից չեզքոցանել իրենց «հերոսություններն» անմահացնող նկարահանող խմբին, իսկ ավելի քաղաքակիրթ լեզվով ասած՝ խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը: Եվ ամենեևին էլ կարևոր չէ, թե ի՞նչ գնով: Հարգելի՛ քաղաքացիներ՝ սա նոր Հայաստանում արձանագրված հերթական դեպքն է, երբ ինչ-ինչ անձինք, տուրք տալուվ իրենց կամ իրենց պատվիրատուի սեփական ամբիցիաներին, թիրախավորում են լրատվամիջոցին՝ փորձելով ոչ միայն սևացնել նրանց բարի համբավը, այլև կասկածի տակ դնել լրագրողի և լրատվամիջոցի պաշտպանված լինելու՝ օրենսդրությամբ ամրագրված իրավունքը: Ի՞նչ է սա, եթե ոչ ամենաթողություն, կամ ամենթողության վառ դրսևորում:
Հովտաշենցիները, ինչպես հասկացանք, պայծառ երևակայություն ունեն…Նոր Հայաստանում, ինչպես Սիցիլիայում, ինչ կա՞ որ…իրենք էլ, երևի ,սիցիլիական մաֆիայի «կարկառուն» ներկայացուցիչներ են…Իսկ ավելի լուրջ, այս ամենն արդեն վաղուց ծիծաղելի չէ…Ամենաթողությամբ վարակված յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի՝ այդ հիվանդությունը կարող է կործանարար լինել ոչ միայն հենց իրենց՝ այդ հիվանդության վիրուսակիրների, այլև հասարակության առողջ հատվածի համար: Հույս ունեմ՝ բոլոր մեղավորները պատասխան կտան օրենքի առաջ: