Սա ծիծաղելի է ուղղակի. սկզբում բերման ենթարկեցին որպես կասկածյալ, հետո հարցաքննեցին որպես վկա. ԵՊՀ ուսխորհրդի նախագահը մանրամասներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԵՊՀ վարչական շենքից բերման է ենթարկվել ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը, ով արդեն ազատ է արձակվել, լրագրողների հետ զրույցում մանրամասներ է պատմել իրեն բերման ենթարկելու մասին:

«Նման ձևով համալսարանից որևէ մեկին չպետք է նման կերպ բերման ենթարկեին, այն էլ ՈՒԽ նախագահին: Դա վիրավորական վարքագիծ էր. հատկապես երբ ես պարտրաստակամություն եմ հայտնում և ասում` այո, ես կգամ: Ինձ կանչում են բաժանմունք մի գործի շրջանակներում, երբ այդ իրադարձության ժամանակ ես եղել եմ բանակում, բայց որպես վկայով գալիս եմ: Եվ երկրորդ անգամ, երբ ՈԽ-ի միջոցառման ժամանակ ես բեմում կանգնած եմ եղել, միջոցառմանը ներկա է եղել 200 ուսանող, ինձ որպես վկա կանչում են հարցաքննության: Սա ծիծաղել է ուղղակի: Սկզբից որպես կասկածյալ տարան, բայց էստեղ խոսեցի որպես վկա:

Ինձ բերման ենթարկելը օրինական չէր. այն տարօրինակ կերպով եղավ հոգաբարձուների խորհրդի նախաշեմին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը:




Լրահոս