«5-րդ ալիքի» սեփականատերը ձերբակալվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը՝ կազմակերպված խմբի կողմից: Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Վարուժան Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը:




Լրահոս