Հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ՝ ևս 5 փողոցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի համաքաղաքացիներ,

երթևեկության անվտանգության նկատառումով 2019թ. դեկտեմբերի 25-ից մայրաքաղաքի ևս 5 փողոցների
չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն.
-Ռուբինյանց փողոց՝ հ.19,
-Կորյունի փողոց՝ Նալբանդյան հ.59,
-Դավիթ Բեկի փողոց՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից հատված,
-Թբիլիսյան խճուղի՝ հ.43/8,
-Մարգարյան փողոց՝ հ.14 և հ.29/3:

Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ» ռեժիմով աշխատող լուսացուցային
օբյեկտներ: Այսուհետ այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային
անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի
լուսացույցի ազդանշաններով:




Լրահոս