Խոյ
Օրվա ընթացքում Խոյերի մոտ կուժեղանա տան, ապաստանի կարիքը: Եթե տրամաբանությունն անզոր է, արժե լսել ինտուիցիային: Հնարավոր են մտորումներ և նախազգացումներ` կապված տնային իրավիճակի, առաջիկա տոների, ընտանեկան ավանդույթների հետ: Հաճելի հիշողությունների և երազանքների հետ մեկտեղ կարող է ուժ հավաքել նշանակալի տարաձայնությունն ընտանիքում, հատկապես, եթե ձեր ծրագրերը չեն համընկնում ծնողների սպասելիքներին:
Ցուլ
Մոտեցող Ամանորի զգացումը Ցուլերին կպարգևի բազմաթիվ էմոցիաներ, մտորումների համար սնունդ, հոգսերի համար առիթներ: Ընթացիկ ծրագրերի վրա կարող են ազդել ազգականների, գործընկերների, հարևանների կարծիքները: Եթե գործերի ցուցակը գնալով աճում է, չարժե բոլոր պարտականությունները ձեզ վրա վերցնել, դրանցից շատերը հանգիստ կարելի է կիսել շրջապատողների հետ: Կարևոր որոշումներն արժե ինքնուրույն կայացնել:
Երկվորյակ
Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս հավասարակշռության կետ գտնել ծախսերի և եկամուտների միջև, ճշտել ամանորյա շրջանի բյուջեն: Դա հատկապես կարևոր է, եթե այժմ վարկերի տակ եք, ծախսում եք համատեղ միջոցները կամ ընկերության գումարները: Հաջող պահ է առաջիկա շաբաթների համար ձեր ծախսերի նվազագույն և առավելագույն շեմերը որոշելու համար: Գործարարները ճիշտ կանեն չհրաժարվել հավելյալ գումար վաստակելու հնարավորությունից:
Խեցգետին
Այսօր Խեցգետինների համար լավագույն կողմնորոշիչները կդառնան անձնական կարիքները: Կարելի ձեզ թույլ կատարել ձեր ցանկությունը, օրինակ` գեղեցիկ հագուստ գնել կամ ուղեգիր ձեր երազած երկիր: Սակայն չարժե չափից դուրս եսակենտրոնություն ցուցաբերել` խախտելով տալու և ստանալու հավասարակշռությունը: Սեփական կարիքների հետ մեկտեղ, ճիշտ կանեք հաշվի առնել ձեզ համար կարևոր մարդկանց ծրագրերն ու ճաշակները:
Առյուծ
Առյուծներն այսօր ստիպված կլինեն ելնել իրավիճակից: Անձնական կարիքներն անհրաժեշտ է համաձայնեցնել ուրիշների ցանկությունների և իրադրության պահանջների հետ: Առաջին պլան կարող են դուրս գալ ընտանեկան հանգամանքները և դրանց հետ կապված ծախսերը: Բացառված չէ, որ հանուն դրանց զոհաբերեք ձեր ժամանակն ու այլ արժեքները: Անձնական կարիքների ոլորտում արժե առաջին հորիզոնականում դնել առողջությունը:
Կույս
Այս օրերի ընդհանուր ֆոնը Կույսերի համար ներդաշնակ է: Շատ հույսեր արդարացված են, իսկ որոշ ցանկություններ կարող են կատարվել անսպասելի արագ: Բացառված չեն որոշակի անակնկալները գործնական ոլորտում և ընկերների հետ շփման մեջ: Գործերի մեջ ճգնաժամը կնպաստի ուղղության հստակեցմանն ու օպտիմալացմանը: Եթե կոնֆլիկտ է հասունանում, խնդիրը վերացնելուն կօգնի դիվանագիտությունը, փոխադարձ կապվածությունը:
Կշեռք
Այս կամ այն դեպքի նկատմամբ Կշեռքների արձագանքն այսօր որոշվում է գործոնների գումարով: Կարևոր է նախնական լավ կամ վատ տրամադրվածությունը, խոցելիության բնածին աստիճանը: Ինքնատիրապետման բացակայության դեպքում` շատ Կշեռքներ օրվա իրադարձությունները կընկալեն որպես մարտահրավեր կամ սադրանք` ի պատասխան ցուցաբերելով հարձակում կամ ինքնապաշտպանություն: Ընդհանուր լարվածությունը կարող է վերածվել անձնական կոնֆլիկտների:
Կարիճ
Կարիճների համար այս օրերը բարենպաստ են, սակայն որոշ լարված պահերից, այնուամենայնիվ, խուսափել չի հաջողվի: Այսօր չարժե շտապեցնել իրադարձությունները: Մթնոլորտը բավականին ներդաշնակ է: Դժվարություններն ու արգելքները երկար չեն տևի: Ծայրահեղ դեպքում` գործերում պարտությունը կփոխհատուցվի ձեր ճշմարտացիության զգացումով, բարոյական բավարարվածությամբ: Ապահովված կլինեք նաև մտերիմների աջակցությամբ:
Աղեղնավոր
Աղեղնավորների համար ռիսկային գործոն կարող է լինել սրված զգայունակությունը, հոգատարության, պաշտպանության, կարեկցանքի բնազդային պահանջը: Հենց այդ շարժառիթները կլինեն ձեր ցանկությունների և արարքների հիմքում: Սովորականից ուժեղ ձեզ վրա կարող է ազդել ընտանեկան իրավիճակը: Սիրային ապրումներում վառ ընդգծված կլինի էմոցիոնալ և էրոտիկ պահը, բացառված չէ տառապանքների հակումը: Որոշումների կայացման գործում անհրաժեշտ է խելամիտ զգուշություն:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին կարևոր է ճիշտ արձագանքել տարբեր իրավիճակների. դրանցից յուրաքանչյուրն իր մոտեցումն է պահանջում: Որոշ պահերի ստիպված կլինեք զսպել իրադարձությունները վերահսկելու և ուշադրության կենտրոնում գտնվելու հակումը, ավելի շատ ըմբռնում, կարեկցանք, զիջողություն դրսևորել: Էմոցիոնալ մթնոլորտի ձևավորման հարցում կարևոր կլինի տնային իրավիճակը: Սիրային հարաբերությունները շատ կայուն են և կլինեն ամրապնդող գործոններից մեկը:
Ջրհոս
Ջրհոսներին կարևոր է հետևել առողջությանը: Ինքնազգացողության վրա կարող են ազդել ժառանգական գործոնները, աշխատանքի պայմանները, հոգեբանական իրավիճակի յուրահատկությունները: Խոշոր նախագիծը, սիրելի զբաղմունքը կարող են ժամանակավորապես մոռացվել` կապված ընթացիկ խնդիրների հետ: Առօրյա գործունեությունը կարող է նյարդայնացնել կամ հանգստացնել` կախված այն բանից, թե ինչ նշանակություն եք դրան տալիս:
Ձկներ
Ձկները կարող են օգուտ քաղել ցանկացած իրադարձությունից: Նրանց գլխավոր զենքը կլինի ինտուիցիան, որը թույլ կտա գուշակել դեպքերի ընթացքը և ճիշտ վարքագիծ ընտրել: Գերազանց գործունեության դաշտ կունենան ստեղծագործ անհատները: Բիզնեսում փորձարկումը կապված կլինի որոշակի ռիսկի հետ, սակայն ստացած փորձն օգտակար կլինի: Գործնական միջոցառումներում ստիպված չեք լինի հատուկ հնարամտություն դրսևորել: