Քաղաքապետարանում բուռն նիստ է սպասվում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր տեղի կունենա Երեւանի ավագանու այս տարվա վերջին նիստը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին նիստի օրակարգում ընդգրկված է 14 հարց, այդ թվում` 2020 թվականին համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին հարցը, Երեւանի զարգացման 2020 թվականի ծրագիրը, 2020 թվականի բյուջեն: Սպասվում է, որ հատկապես վերջին երկու հարցերի շուրջ ավագանու նիստում բուռն քննարկումներ կլինեն, նամանավանդ, որ բյուջեի նախագիծն ու զարգացման ծրագիրն արդեն իսկ քննադատության են ենթարկվել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների կողմից:

Երեւանի զարգացման 2020 թվականի ծրագրի ոլորտներն են` քաղաքաշինություն եւ ճարտարապետություն, արտաքին ձեւավորում եւ գովազդ, շինարարություն եւ բարեկարգում, առեւտուր եւ սպասարկում, կոմունալ տնտեսություն, տրանսպորտ, հանրակրթություն, բնապահպանություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, ֆիզիկական կուլտուրա եւ սպորտ, երիտասարդության հետ տարվող աշխատանքներ, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտ, մշակույթ, միջազգային համագործակցություն, զբոսաշրջություն, խելացի Երեւան: Սակայն ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները կարծում են, թե զարգացման ծրագրում ամրագրված չեն այն տեսլականները եւ խոստումները, որ Հայկ Մարությանը տվել է արտահերթ ընտրությունների ժամանակ: Այնպես որ այսօր նախատեսված նիստը կարող է թեժ լինել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս