ՊՎԾ-ն 20 միլիարդի խախտում է հայտնաբերել. պետական որ մարմիններն էին թիրախավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Մենք այս տարի ընդհանուր մոտ 100-ին հասնող վերահսկողական գործառույթ ենք իրականացրել, շուրջ 30 ուսումնասիրություն. շուրջ 70 մշտադիտարկում: Ընդհանուր դրամական արտահայտությամբ շուրջ 20 միլիարդի խախտում է հայտնաբերվել»:

-Պարո՛ն Քյարամյան,Պետական վերահսկողական ծառայությունը արդյոք կարողացե՞լ է իր առջեւ դրված խնդիրները լուծել: Եթե ամփոփելու լինենք տարին, ապա, ըստ Ձեզ, ինչպե՞ս աշխատեցիք, ու ի՞նչ արդյունք ունի ծառայությունը:

-Մենք պատրաստվում ենք առաջիկայում հաշվետվություն ներկայացնել ամբողջական ուսումնասիրությունների վերաբերյալ, մշտադիտարկումների հետ կապված` իհարկե չհաշված գաղտնի մասը, ընդհանուր ենք ներկայացնելու: Պետական վերահսկողական ծառայության աշխատանքը պլանային չի, այսինքն` չկա այնպիսի նախապես հաստատված ծրագրերի ցանկ, որը որ ի սկզբանե դրվի ՊՎԾ-ի առջեւ, ու մենք տարվա ընթացքում պարտավորվածություն ենք ձեռք բերում այդ պլանով շարժվել:

Մենք մեր ուսումնասիրությունները եւ մշտադիտարկումները սկսում ենք` տարբեր գործոններով պայմանավորված` սկսած ՀՀ վարչապետի ուղիղ հանձնարարականով ու վերջացրած, ասենք, մամուլում հրապարակվածորեւէ տեղեկատվության:Ինչպես նաեւ մենքինքներս ենք իրականացնում ուսումնասիրություններ մեր ստացած տեղեկատվության միջոցով: Ստանում ենք նաեւ դիմում-բողոքներ, այլ մարմիններից ենք ստանում տեղեկություն, ամփոփում ենքուըստ այդմ որոշում ենք` սկսենք ուսումնասիրություն կամ մշտադիտարկում: Հետեւաբար այդպիսի նախապես պլան, որը կատարենք եւ փորձենք այդ պլանը իրագործել, չկա:

-Իսկ այս տարվա մեջ քանի՞ դիմում եք ստացել ՀՀ վարչապետից, քանի՞ ուսումնասիրություն ու մշտադիտարկում եք իրականացրել, արդյունքում ի՞նչ ունի ՊՎԾ-ն, ի՞նչ խախտումներ են իրականացվել ու ո՞ր պետական մարմիններում:

-Մենք այս տարի ընդհանուրմոտ 100-ին հասնող վերահսկողական գործառույթ ենք իրականացրել, շուրջ 30 ուսումնասիրություն, շուրջ 70 մշտադիտարկում:

Ընդհանուր դրամական արտահայտությամբ շուրջ 20 միլիարդի խախտում է հայտնաբերվել, սակայնշեշտըպետք է դնել ոչ միայն դրամական արտահայտությամբ հայտնաբերված խախտումների վրա, այլ շատ կարեւոր են նաեւ այն հանգամանքները, որոնքորպեսչարաշահում, որպես խախտում հայտնաբերվել է, սակայն դրամական արտահայտություն չեն կարող ստանալ, որովհետեւիրենք բնույթով այլ տիպի խախտումներ են:

Սրանցով եւս քրեական գործեր կան հարուցված, եւ սա եւս արդյունք է, որըոր հնարավոր չէ ներկայացնել դրամական արտահայտման ձեւով: Բացի այդ, տարբեր առաջարկություններ են կատարվելմարմինների, ավելի օպտիմալ աշխատելու, ավելի արդյունավետ իրենց աշխատանքային գործունեությունը կազմակերպելու ուղղությամբ: Այդ առաջարկությունները մանրամասն մենքմեր տարեկան հաշվետվությունում կնշենք, որին կկարողանաք անդրադառնալ ավելի հստակ:

-Ըստ Ձեզ` ՊՎԾ-ն այս տարի ո՞ր գերատեսչությունում է աղաղակող բացահայտում իրականացրել, ո՞րպետական մարմինն է աչքի ընկել իր խախտումներով, որըՁեր ղեկավարած ծառայությունը ուսումնասիրությունների արդյուքներով բացահայտել է:

-Չեմ կարծում, որ ճիշտ կլինի առանձնացնել որեւէ բան, կարող եմ հստակ ասել, որ շատ կարեւոր ուսումնասիրություններ ենք իրականացրել, որոնք լուրջ արդյունքներ են ունեցել, մենք էլ դրանք հիմնականում հրապարակել ենք: Բայց այդպես առանձնացնելը որեւէ տեսանկյունից ճիշտչեմ համարում, ասենք թե այս մի գերատեսչությունը առավել խնդրահարույց է, որովհետեւ տարաբնույթ խնդիրներ են հիմնականում հայտնաբերվում, հետեւաբար առանձնացնելը այդքան էլ ճիշտ չէ:

-Դուք գո՞հ եք Ձեր կատարած աշխատանքից, ինչպե՞ս կգնահատեք Դուք ինքներդ Ձեզ, կարծում եք` վարչապետը գո՞հ է Ձեր գործունեությունից: 

-Ես բացարձակ տեղինչեմ համարում, անկեղծ ասած, այդ հարցը, ես չպետք է ասեմ` գոհ եմ կամ դժգոհ եմ, ես չէ, որպետք է իմ աշխատանքից գոհ լինեմ: Չգիտեմ, չեմ կարող ասել:

-Դուք հիմա ՊՎ ծառայությանպետի պարտականություններն եք կատարում, գուցե 2020 թվականին նշանակվե՞ք այդ պաշտոնում:

-Տեղին չեմ համարում այդ հարցին պատասխանել, որովհետեւ այս պահին Դավիթ Սանասարյանը հանդիսանում է ծառայության ղեկավար, կոռեկտչի այդ հարցը:

-Տարվա ընթացքում Ձեր մասին տարբեր աղմկահարույց տեղեկություններ տարածվեցին, որոնք կուզեիք` չհրապարակվեին, ուայդ տեղեկատվությունը արդյոք Ձեզ անհանգստացրե՞լ է, որի մասին երբեքչէիք ուզի հրապարակում լիներ:

-Իրականում ինձ բացարձակապես որեւէ տեղեկատվություն չի մտահոգել, որովհետեւ, ըստ էության, ես երբեւէ որեւէ խնդրահարույց գործունեությունչեմ իրականացրել, մտահոգվելու որեւէ խնդիր չունեմ: Եղել են հերյուրանքներ, իհարկե, բնականաբար տհաճ են, բայց մտահոգվելու որեւէ խնդիր չկա, ես չեմ ուզում դրանց մասին խոսել, դրանց անդրադառնալ:

-Ինչո՞վ եք սկսելու Ձեր աշխատանքային գործունեությունը 2020 թվականին: Կա՞ արդեն պետական մարմին, որըպետք է ուսումնասիրեք կամ մշտադիտարկում իրականացնեք:

-Մենք ընթացիկ ուսումնասիրություններ ունենք, որոնքչեն ավարտվել 2019 թվականին, բնականաբար ընթացիկները պետք է շարունակենք, եւ ընթացքում վստահաբար նոր ուսումնասիրություններ եւ մշտադիտարկումներ կլինեն, որոնք զուգահեռաբար նաեւ կիրականացնենք:

Հ. Գ. Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին Արգիշիտի Քյարամյանը նշանակվեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պարտականությունները կատարող, քանի որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս