Դատախազների կռիվը ՀՀ գլխավոր դատախազության հետ շարունակվում է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիել նախկին դատախազ Մարիամ Բադալյանը եւ պահանջում է, որ դատարանը 05.06.2009թ. ՀՀ գլխավոր դատախազի` կարգապահական տույժ կիրառելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանն առոչինչ համարի եւ իրեն նախկին պաշտոնում՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնում վերականգնի:
Նշենք, որ 2004-2013 թվականների ՀՀ գլխավոր դատախազ է եղել Աղվան Հովսեփյանը: Ստացվում է, որ վերջինիս կողմից ազատվածները ներկայումս դիմում են դատարան համակարգ վերադառնալու նպատակով: