ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիի հարցազրույցն ԱՄԷ -ում հայտնաբերված 8000 տարեկան մարգարտի վերաբերյալ:
-Պարոն դեսպան, զրուցենք ԱՄԷ հնագիտական ոլորտի մասին․ ներկայացրեք, խնդրեմ, ե՞րբ և ի՞նչ պեղումներ են իրականացվել երկրում:
-ԱՄԷ-ի վերաբերյալ տարածված սխալ պատկերացումն կա, որ այն պատմություն չունեցող երկիր է:
Հնագիտությունը լավագույն ոլորտն է Էմիրությունների հնագույն պատմությունը ներկայացնելու համար: ԱՄԷ հիմնադիր լուսահոգի շեյխ Զայեդ բն Սուլթան Ալ Նահյանի նախաձեռնությամբ 1958 թ.-ին հնագետների առաջին խումբը սկսել է հնագիտական պեղումներ իրականացնել երկրում: Եվ վեց տարի տևած հնագիտական պեղումները ապացուցել են, որ ավելի քան 120,000 տարի մարդիկ ապրել են Էմիրություններում, զբաղվել են ձկնորսությամբ, կենդանիների որսով, առևտրով, կառուցել են տներ և կատարել իրենց կրոնական պարտականությունները։
Արաբական Միացյալ Էմիրությունները զարգացող երիտասարդ երկիր է, բայց ունի մարդկային հազարավոր տարիների պատմություն, որը դիմակայել է անապատի չորությանն ու շրջակա միջավայրի դաժան պայմաններին։
Հարկ է նշել, որ լուսահոգի շեյխ Զայեդ բն Սուլթան Ալ Նահյանը 1969թ․-ին համագործակցության պատրաստակամություն է հայտնել նաև դանիացի հնագետ Կարեն Ֆրիֆելտին Ալ-Աին շրջանում գտնվող Հիլլի լեռան տարածքում պեղումներ իրականացնելու համար։
Բացի այդ,1992 թ.-ին 1400-ամյա քրիստոնեական եկեղեցական հուշարձաններ են հայտնաբերվել Աբու Դաբիի Սըր Բանի Յաս կղզում, որտեղ պեղումներն իրականցվել ենլուսահոգի Շեյխ Զայեդի հովանու ներքո: Այն համարվում է երկրում նախաիսլամական դարաշրջանի միակ քրիստոնեական վայրը և բաց է հանրության առաջ:
-Ի՞նչ կասեք ԱՄԷ-ում հայտնաբերված մարգարտի վերաբերյալ:
2019 թվականի հոկտեմբերին հնագետներն Աբու Դաբիի Ալ Մարվա կղզում հայտնաբերեցին աշխարհի ամենահին բնական մարգարիտը։ «Աբու Դաբիի մարգարիտը» համարվում է աշխարհի ամենահին մարգարիտը:
Մարգարտի առևտուրը համարվում է Էմիրություններիիրական ժառանգությունը, որը տեղական տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցրել մինչև անցած դարի երեսունական թվականներին ճապոնական արհեստական մարգարիտների հայտնվելը:
Հետաքրքիր փաստեր կան այն մասին, որ 16-րդ դարի վենետիկյան ոսկերիչ Գասափարո Բալբին, ով շրջագայում էր Արաբական ծոցով, իր գրառումներում նշել է, որ Աբու Դաբիի լողափին սահմանակից կղզիները մարգարիտների աղբյուրներ են:
Արաբական ծոցի մարգարիտները փոխանակվում էին Միջագետքից կամ Հին Իրաքից ստացված կերամիկայի և այլ ապրանքների հետ:
«Աբու Դաբիի մարգարիտն» այժմ ժամանակավորապես ցուցադրվում է Աբու Դաբիի «Լուվր» միջազգային թանգարանում, որից հետո այն մշտապես տեղադրվելու է «Զայեդ» ազգային թանգարանում, որը ներկայումս կառուցվում է Սաադիյատ կղզում: