Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը: ArmLur.am-ի տեղեկություններով, նախնական վարկածով թունավորումը եղել է շմոլ գազից:
Մենք տեղեկացանք, որ շմոլ գազից մահացածներն են 1971 թվականին ծնված Յուրի Իսրաելյանը, որը ընտանիքի հայրն էր, 1972 թվականին ծնված Գայանե Ալեքսանյանը, որը երեխաների մայրն է, 2002 թվականին Սուրիկ Իսրայելյանը եւ Դիանա Իսրայելանը: Նշենք, որ երեխաները օրերս էին վերադարձել Ռուսաստանից:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի