Քաղաքացիները օնլայն տեղեկություն կստանան Երևանում տրվող շինթույլտվությունների մասին. Հակոբ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

? Քաղաքացիները օնլայն տեղեկություն կստանան Երեւանում տրվող շինթույլտվությունների մասին

Շուտով քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքում հնարավոր կլինի առանձին բաժնում քարտեզագրված տեսնել քաղաքապետարանի տրամադրած բոլոր շինթույլտվությունները եւ գործընթացի՝ տվյալ պահին առկա կարգավիճակը:

Բաժնում կլինի կառուցապատման նկարագիրը՝ հասցեն, ծավալները, հարկայնությունը, արտաքին տեսքը, կառուցապատողի կոնտակտային տվյալները եւ այլ տեղեկատվություն:

Ավագանու այսօրվա նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալ Sergey S. Harutyunyanը տեղեկացրեց, որ այս գործիքը քաղաքացիներին հնարավորություն կտա նաեւ՝ ապօրինի կառուցապատման կասկածի դեպքում, Թեժ գիծ զանգելուց առաջ ստուգել կառուցապատման օրինականությունը:

Բացի սրանից, բնակարան կամ այլ նորակառույց տարածք ձեռք բերելու ցանկություն ունեցողները կարող են ստուգել, թե որքանով է արժանահավատ այս կամ այն կազմակերպության՝ բնակարանային համալիրների վաճառքի առաջարկը, (որովհետեւ քիչ չեն դեպքերը, երբ համացանցում բնակարանների վաճառքի գովազդ տարածող կազմակերպությունը շինթույլտվություն կամ չունի:




Լրահոս