ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր աղմուկ՝ ԲԴԽ-ի շուրջ. չընտրված դատավորները կդիմեն դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 19-ին անցկացրել է քաղաքացիական եւ քրեական մասնագիտացումների դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը:

Հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած քաղաքացիական մասնագիտացման թվով 8 եւ քրեական մասնագիտացման թվով 3 հավակնորդներ: Ի դեպ, խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների 8 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացել են 7-ը,իսկ քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների 3 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացել է 1-ը:

Բացի այս, նկատենք, որ դեկտեմբերի 20-ին անցկացվել է վարչական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլ: Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում վարչական մասնագիտացման դատավորների թեկնածուների 9 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացել են 2-ը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հաշվի առնելով վարչական դատարանում դատավոր դառնալու ցանկություն ունեցողների թիվը եւ մերժումների քանակը` ԲԴԽ-ի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Մասնավորապես, ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում էլ չի բացառվում, որ չընտրված եւ դատավոր դառնալու շեմը չհաղթահարած թեկնածուները դիմեն դատարան:




Լրահոս