Մահացել է «Հաց բերող»-ի՝ Արթուր Սարգսյանի մայրը՝ Դոնարա Սարգսյանը:
Այդ մասին տեղեկացնում է «Սասնա ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջը:
«Ցավով տեղեկացանք հայ ժողովրդի արժանագույն զավակ «Հաց Բերող» Արթուր Սարգսյանի մոր՝ տիկին Դոնարա Սարգսյանի մահվան գուժը:
Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ից, Շահումյանի «Գոռ» սգո սրահում, հասցեն Սիլիկյան հին խճուղի, 37 շենք:
«Սասնա Ծռեր» խմբավորման և «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում հանգուցյալի հարազատներին»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ 2016 թ.-ի հուլիսին «Սասնա ծռեր»-ը գրավել էր ՊՊԾ գնդի տարածքը: Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր Էրեբունու ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրել արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա ծռերին»:
Նշենք, որ Արթուր Սարգսյանը մահացել է 2017 թվականի մարտի 16-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում: