Վաղուց պլանավորված հանդիպումը կկայանա. դեկտեմբերի 26-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Առաջին հերթին ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, հետո՝ մնացած հարցերին: Օրը շատ արագ ու աննկատ կանցնի: Դուք ծանրաբեռնված կլինեք գործերով, այնպես որ տխրելու ժամանակ չեք ունենա:

Ցուլ

Այս շրջանում ավելի լավ է հանգստանաք: Մինչ այս շատ ծանրաբեռնված եք եղել, հիմա ժամանակն է հանգստանալու, ոչ մի նոր գործ մի ձեռնարկեք, այժմ նոր բաների համար լավ ժամանակ չէ:

Երկվորյակ

Վաղուց պլանավորված հանդիպումը կկայանա: Այսօր այն օրն է, երբ պետք է չափից դուրս պարտաճանաչ լինեք, դրանից է կախված ձեր ապագան:

Խեցգետին

Եթե վաղուց ցանկանում եք փոխել գործը, ապա այժմ ճիշտ ժամանակն է: Նոր առաջարկն անխուսափելի է, մի հրաժարվեք, դա կարիերայում մեծ առաջընթաց է խոստանում:

Առյուծ

Ընկերասեր ու բարեհամբույր եղեք: Ձեր բարեհամբույր վերաբերմունքից կախված է շրջապատի կարծիքը ձեր մասին: Մի կողմ դրեք կոպիտ բնավորությունը և մեղմ եղեք:

Կույս

Լարված օր է սպասվում: Շրջապատում բոլորն ու ամեն ինչ ազդում են ձեր նյարդերի վրա: Փորձեք ձեզ հանգիստ պահել, օրվա ավարտին հաճելի հանդիպումը կուրախացնի ձեզ:

Կշեռք

Լսեք ձեր կանխազգացմանը: Կառաջանան հարցեր, որոնք լուծում կպահանջեն: Լսեք ձեր ներքին ձայնին և կողքի խորհուրդներին մի հետևեք:

Կարիճ

Դուք լճացել եք և՛ աշխատավայրում, և՛ անձնականում: Փոփոխությունների կարիք եք զգում, ձեր կյանքի կառավարման գործընթացը ձեր ձեռքը վերցրեք և սկսեք փոփոխություններն ամենափոքր բաներից:

Աղեղնավոր

Հին ընկերոջ կարիք կզգաք, քանի որ հոգեպես ընկճված վիճակում եք: Զանգահարեք հին ընկերներին, երեկոն հաճելի միջավայրում անցկացրեք և ձեր տրամադրությունը կբարձրանա:

Այծեղջյուր

Ռոմանտիկ հանդիպում անցկացնելու համար գերազանց օր է: Սիրելիի հետ հարաբերություններն ամրապնդելու համար ևս լավ ժամանակ է:

Ջրհոս

Ֆինանսական դրությունը կկայունանա, կամ աշխատավարձի բարձրացման կամ հավելավճարի շնորհիվ: Խելամիտ ծախսեք այդ գումարները:

Ձկներ

Գործնական նոր հարաբերություններ հաստատելու գերազանց ժամանակ է: Լավ հարաբերությունների հիմքն անկեղծությունն է, այնպես որ եղեք անկեղծ, ազնիվ և ամեն ինչ գերազանց կլինի:




Լրահոս