Beeline-ը երախտագիտությամբ հայտնում է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2019» քվեարկության արդյունքներով «Բջջային օպերատոր» անվանակարգում հաղթող ճանաչվելու մասին։
«Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպություննայստարվա նոյեմբերին առցանց և առերես տարբերակներով կազմակերպել է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2019» ամենամյա մրցանակաբաշխության քվեարկությունը։Հարցմանը մասնակցել է 1083 սպառող, որոնց 44%-ն ընտրել է Beeline-ը՝ որպես լավագույն բջջային օպերատոր։
«Մենք շնորհակալ ենք մեր բաժանորդներին վստահության, նվիրվածության և բարձր գնահատականի համար։ Ձեր շնորհիվ է, որ Beeline-ն արժանացել է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2019» մրցանակին։ Ձեր հետադարձ կապը միշտ մոտիվացնում է մեզ, դրդելով էլ ավելի տքնաջան աշխատանքի, նոր նվաճումների և ինովացիոնառաջարկների», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Այսօր սպառողը պաշտպանված լինելու համար պետք է լինի իրազեկված և գրագետ, հենց այդ պատճառով մեր հասարակական կազմակերպությունը «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում» մրցանակաբաշխությունը կազմակերպելով իր առջևնպատակ է դրել խթանել հայրենական ապրանքանիշերի զարգացումը, որ սպառողը իմանա տեղական արտադրողներին։ Մրցանակաբաշխության առաքելությունն է՝ լինել ամենաթափանցիկ և իսկապես ժողովրդական, քանի որ անվանակարգերի հաղթողներին ընտրում են անմիջապես սպառողները»,- նշեց «Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանը։
«Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում- 2019» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2013 թվականից ի վեր, իսկ «Բջջային օպերատոր» անվանակարգը ընդգրկվել է հարցման մեջ անցած տարի։