
Արդեն հայտնել ենք, որ այսօր կառավարության դիմաց են հավաքվել եզդի զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները, ում գտել էին մահացած դեկտեմբերի 2-ին դիրքերում։ Նրա հետ մեկ զինծառայող էլ վիրավոր է եղել։ Մահացած զինծառայողի հարազատները արդարություն էին պահանջում եւ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Հիշեցնենք, որ զինծառայողների հարազատները ճանապարհ էին փակել:
Քիչ առաջ Նաիրի Սարգսյանը դուրս եկավ կառավարության շենքից և հայտնեց, որ երեք հոգի կարող են բարձրանալ վարչապետի մոտ: Վարչապետն ընդունել է զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին:
Մանրամասները՝ տեսանյութում