Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարել է քննիչի միջնորդությունը և «Թիվ 5-ի» սեփականատեր Արմեն Թավադյանը երկու ամսով կալանավորվեց։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ դատարանը միաժամանակ մերժեց իր բողոքը՝ Թավադյանի ձերբակալման որոշման դեմ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը՝ կազմակերպված խմբի կողմից: Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը: