
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 26-ին, ժամը 12:52-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Այգեգործական թաղամասում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող կաթսայատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:13-ին, մարվել՝ 13:34-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել են կաթսայատան տանիքի փայտյա կառուցատարրերը (12 քմ) և ներսում պահեստավորած վառելափայտ (մոտ 2 խմ):