Լուսանկարն արվել է Երեւանում
Ցուցանակին գրվածը բառացիորեն ընկալելու դեպքում կարելի է հասկանալ, որ նշված վայրում հնարավոր է ներքնազգեստ գրավադրել:
ՀԱՐՑ. ՀՀ քաղաքացիների միջեւ զագսավորման գործընթացն ի՞նչ կարգով է իրականացվում:
Ալիս Հարությունյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Եթե ամուuնացող անձինք չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ հարգելի այլ պատճառներով, ապա ամուuնության պետական գրանցումն ամուuնացող անձանց ներկայությամբ կարող է կատարվել տանը, բժշկական կամ այլ հաստատությունում:
ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել միայն հետեւյալ դեպքերում`
1) ամուսնացող անձինք չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառներով:
Այս դեպքում ամուսնացող անձանց դիմումում կամ առանձին հայտարարության մեջ նշում են ամուսնության պետական գրանցումը տանը, բժշկական կամ այլ հաստատությունում կատարելու անհրաժեշտության մասին` դիմումին կամ հայտարարությանը կցելով ծանր հիվանդության առկայությունը հավաստող համապատասխան բժշկական փաստաթուղթը կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառները հավաստող փաստաթուղթը:
2) Ամուսնացող անձինք կալանավորված են կամ պատիժ են կրում ազատազրկման վայրերում. կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձն ամուսնության հայտարարությանը կցում է նաեւ կալանավորված անձանց պահելու կամ ազատազրկման վայրերի ղեկավարի` համապատասխան վայրում ամուսնության պետական գրանցումը կատարելու համաձայնությունը:
3) Ամուսնացող անձանց ցանկությամբ` օրենսդրությամբ նախատեսված համապատասխան գումարը վճարելու դեպքում:
Այս դեպքում ամուսնացող անձանցից մեկն անձամբ կամ սահմանված կարգով լիազորված անձի միջոցով ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 5 օր առաջ դիմում է ներկայացնում ՔԿԱԳ մարմին ամուսնության պետական գրանցումը համապատասխան վայրում հանդիսավոր պայմաններում կատարելու համար: Եթե դիմումը ներկայացվում է ՀՀ ԱՆ ՔԿԱԳ ամուսնության պալատ, ապա դիմումին կցվում է ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության գրանցման համար պետական տուրքի` 10000 ՀՀ դրամ գումարի եւ ՀՀ ԱՆ արտաբյուջետային հաշվին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գումարի (50.000 ՀՀ դրա) վճարված լինելը հավաստող անդորրագիրը:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ այլ տարածքային մարմին, ապա դիմումին կցվում է պետական տուրքը եւ տվյալ համայնքի ավագանու կողմից սահմանված գումարը համայնքի բյուջե վճարված լինելու փաստը հավաստող անդորրագիրը:
ՀԱՐՑ. Կազմակերպությունը ներմուծել է ապրանքներ, որոնց համար սահմանված ակցիզային հարկի գումարը վճարվել է սահմանված ձեւով: Նման դեպքում ակցիզային հաշվարկ պարտադիր պե՞տք է ներկայացնել, թե՞ ոչ:
Արայիկ Դավթյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Դավթյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում վճարողներն ակցիզային հարկի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` 200 հազար (երկու հարյուր) դրամի չափով: