Շարժվում են դեպի Սեդրակ Քոչարյա՞ն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով հայտնի տեսագրությանը, որտեղ Քոչարյանի «աջակիցն» ինչ-որ մեկին համոզում է գնալ ու փոխել ցուցմունքը, կարծիք էր հայտնել, որ «այս տեսանյութի հետքերով նաեւ հնարավորություն է բացվում հետապնդում սկսել նախագահ Քոչարյանի ընտանիքի առանձին անդամների հանդեպ»:

Տեսանյութի հրապարակումից հետո լուրեր էին շրջանառվում, որ իրավապահ մարմինները ցանկանում են «հետքը» հասցնել Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին, եւ նրա նկատմամբ եւս հետապնդում սկսել․ կա՞ նման բան՝ հարցրինք Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին։

«Չեմ կարող մեկնաբանել պարոն Սողոմոնյանի ասածները, հավանաբար, իր տեսակետն է եւ ոչ թե ինչ-ինչ լուրերի հետ կապված մոտեցում։ Բայց եթե նա ինչ-որ բան է այդ առնչութամբ ասել, հաստատապես հենց այնպես` դատարկ տեղը չի ասի։ Գաղտնիք չէ, որ պարոն Քոչարյանի ընտանիքի նկատմամբ, ընդհանուր առմամբ, հետպնդման գործիքակազմ է կիրառվում»:

Մեր տեղեկություններով, դեռ ամիսներ առաջ, երբ «Կոնգրես» հյուրանոցի հետ կապված գործ հարուցվեց, անձամբ վարչապետից հրահանգ է իջեցվել՝ Քոչարյանի ավագ որդուն եւս կալանավորել, սակայն իրավապահները հորդորել են չգնալ դրան՝ հենց իր շահերից ելնելով, քանի որ «հորը եւ որդուն միաժամանակ նստացնելը մեր հասարակությունը ճիշտ չի հասկանա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս