Զազրելի դեպք Աջափնյակում. 34-ամյա տղամարդը բռնաբարել է անչահաս աղջկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է տասնչորս տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 34-ամյա քաղաքացին կալանավորվել է։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թ. հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Երևան քաղաքի բնակիչներից մեկը և հայտնել, որ հարևանությամբ գտնվող շենքի բնակարաններից մեկում իր 10-ամյա դստեր ընկերուհու հայրը՝ ծնված 1985թ., փակվել է երեխայի հետ սենյակում և իր դստեր նկատմամբ կատարել սեքսուալ բնույթի անառակաբարո գործողություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:




Լրահոս