Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով Ալմաթի-Նուր-Սուլթան մարդատար ինքնաթիռի վթարից տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան:
««Bek Air» ավիաընկերության № Z2100 չվերթն (Ալմաթի-Նուր-Սուլթան) իրականացնող մարդատար ինքնաթիռի 27.12.2019 վթարի առնչությամբ Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է իր ցավակցությունները զոհվածների բարեկամներին և հարազատներին»,- ասված է Ղազախստանում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ:
Ալմաթիում Bek Air ինքնաթիռի կործանման հետեւանքով առնվազն 14 մարդ Է զոհվել: Հիվանդանոցներ են տեղափոխվել 27 մեծահասակ եւ ութ երեխա: Bek Air ավիաընկերության Fokker-100 ինքնաթիռն ընկել Է Ալմաթիի օդանավակայանից վերթիռից հետո: Օդանավում եղել Է 95 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Ընկնելիս ինքնաթիռը ճեղքել-անցել Է բետոնե արգելապատնեշը եւ բախվել երկհարկանի շենքի: