Այս պահին Սահմանադրական դատարանի դիմաց են Հրայր Թովմասյանի աջակիցները։ Ինչպես հայտնի է՝ դատարանի ներսում հարցաքննում են ՍԴ նախագահին։ Լրագրողների հետ զրույցում Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը կարծիք հայտնեց, որ այս հարցում իրավապահ մարմինները կարող են առաջնորդվել նախկին դեպքերի պես եւ մեղադրանք առաջադրել, որը հետագայում կարող է չհաստատվի։
«Գործող Սահամանդրությունը նախատեսում է գործառութային անձեռնմխելիություն և կարևոր նրբություն կա․ Հրայր Թովմասյանը կոնկրետ դատավորի կարգավիճակ ձեռք է բերել այն ժամանակ, երբ գործում էր նախորդ Սահմանադրության ժամանակ առկա ամբողջական անձեռնմխելիությունը։ Եվ եթե անձը մեկ օր դրանով օժտված է եղել, ապա դա պետք է տարածվի ամբողջ ժամակահատվածի համար»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: